29/43 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա տպագրական տարբերվող նշաններ կան

13:34 - 20 հունիսի, 2021

Այսօր տեղեկություն տարածվեց, համաձայն որի՝ Ներքին Պտղնի գյուղի 29/34 ընտրատեղամասում միայն «Հայաստան» դաշինքի 24 համարի քվեաթերթիկների մեծամասնության վրա տպագրական տարբերվող նշան կա։ Infocom-ը մեկնեց նշված ընտրատեղամաս՝ արձանագրելու՝ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ 

Ընտրատեղամասում մեր նկարահանող խումբն արձանագրեց, որ իրոք 24 համարի քվեաթերթիկների վրա կան տարբերվող նշաններ։ Հանձնաժողովի նախագահ Վրեժ Վարդանյանը վստահեցրեց, որ քվեաթերթիկները ստանալիս չեն նկատել և հաշվարկի ժամանակ թերթիկները անվավեր չեն համարվելու

««Հայաստան» դաշինքի վստահված անձը ներկա է լինելու հաշվարկի ժամանակ և ինքն էլ կարող է տեսնել, որ քվեաթերթիկները անվավեր չեն ճանաչվելու։ Անվավեր են ճանաչվելու միայն այն թերթիկները, որոնց վրա մարդկային միջամտության նշաններ կան։ Թերթիկներ կան, որոնց գույնն ավելի բաց է։ Թերթիկներ կային, որոնց վրա կարմիր նշան էր եղել․ որոնք նկատել ենք՝ հանել ենք»,- նշեց հանձնաժողովի նախագահը։

Այս դեպքն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։

Ներքին Պտղնի գյուղի 29/34 ընտրատեղամասն ունի 1326 ընտրող, որոնցից ժամը 12։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 225 ընտրող։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել