Չարչյանը մինչև դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել է հիվանդանոց |azatutyun.am|
10:53 - 24 հունիսի, 2021

Չարչյանը մինչև դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել է հիվանդանոց |azatutyun.am|

azatutyun.am: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը երեկ մինչև Հատուկ քննչական ծառայության ներկայացրած կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին Ֆեյսբուքում գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Չնայած ուշ ժամին՝ ստիպված ենք տեղեկացնել, որ պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք», - գիշերը գրել է Վարդևանյանը:

«Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը», - նաև նշում է փաստաբանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել