Գնման գործընթացների շրջանակում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողություն կլինի |1lurer.am|
17:21 - 24 հունիսի, 2021

Գնման գործընթացների շրջանակում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողություն կլինի |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ «Գնումների մասին» օրենքում կատարված լրացումների արդյունքում պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի հետ կապված կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ըստ հիմնավորման՝ օրենքով կատարված լրացումներով սահմանվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգով պետք է սահմանվեն կարգավորումներ նաև պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ սահմանվում են պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման գործընթացը կարգավորող պայմանները: Որոշմամբ առաջարկվող կարգավորումների նպատակն է հնարավորինս նվազեցնել պայմանագրերի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացի պատշաճ չիրականացման ռիսկերը:

Արդյունքում՝ գման գործընթացների շրջանակում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ կապահովվի հանրային հսկողություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել