«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքի խոշորացման նախագիծ |armenpress.am|
15:16 - 17 ապրիլի, 2019

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքի խոշորացման նախագիծ |armenpress.am|

armenpress.am:

Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվում են վերանորոգման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Զվարթնոց»-ում արդեն իսկ մեկնարկել է թռիչքուղու վերանորոգումը, բացի այդ նախատեսվում է երկու օդանավակայաններում իրականացնել ենթակառուցվածքի մեծացման նախագիծ»,- նշեց նախարար՝ կարևորելով փոքր ավիացիայի զարգացումը:

Նրա խոսքով՝ այս ոլորտում 3 ընկերություն լիցենզիա է ստացել, որոնք ուղղաթիռներ են գնել։

Ուղղաթիռներից մեկը տրամադրվել է առողջապահության նախարարությանը հեռավոր մարզերից ծանր հիվանդներին ավելի արագ Երևան տեղափոխելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել