Հուլիսի 6-13-ը տեղի կունենա ուսուցչի կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլը
14:43 - 01 հուլիսի, 2021

Հուլիսի 6-13-ը տեղի կունենա ուսուցչի կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի սեփական նախաձեռնությամբ` կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլ:

Առարկայական գիտելիքի ստուգման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը 2021 թ. հուլիսի 6-ից մինչև 13-ը ներառյալ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ առձեռն ներկայացնել նախարարության համապատասխան ստորաբաժանում ամեն օր՝ ժամը 9։30-ից մինչև 18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)։

Պահանջվող փաստաթղթերն են՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին.
  • տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք).
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

Կամավոր ատեստավորումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թ. ապրիլի 23-ի 07 L հրամանով հաստատված աշխատակարգի համաձայն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել