Կառավարությունը հաստատեց Բագրատաշենում նոր կամրջի շինարարության փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունը |armenpress.am|
17:13 - 01 հուլիսի, 2021

Կառավարությունը հաստատեց Բագրատաշենում նոր կամրջի շինարարության փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը: Որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում:

 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել