ԵԽԽՎ-ում ելույթ ունենալը ինձ համար առանձնահատուկ է. Փաշինյանը անցյալից դրվագ է հիշել |aysor.am|
10:30 - 11 ապրիլի, 2019

ԵԽԽՎ-ում ելույթ ունենալը ինձ համար առանձնահատուկ է. Փաշինյանը անցյալից դրվագ է հիշել |aysor.am|

aysor.am: «1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին։ Քրեական գործի հարուցման առիթը իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակումն էր։ Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման ու բանտ ուղարկել։

Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը շեղվի դատախազի ասածից, բայց այդ օրերին հրաշքի նման բան տեղի ունեցավ՝ դատարանը ինձ դատապարտելով մեկ տարվա բանտային ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ՝ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի։ Հետո պարզվեց՝ սրա պատճառը մեկն է՝ Հայաստանը այդ օրերին պատրաստվում էր ԵԽ անդամ դառնալ և անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու այդ ժամանակ ԵԽԽՎ նախագահ Լորդ Ռասել Ջոնսոնը։

Այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելը այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար։ Ջոնսոնը իր այցի ընթացքում խոսել էր իմ խնդրի մասին, և իշխանությունները խոստացել էին, որ ես բանտ չեմ գնա։ Այդպես էլ եղավ։ Ջոնսոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական ու ես չհայտնվեցի բանտում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել