Wizz Air ավիաընկերությունը Վիեննա - Երևան- Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի |armenpress.am|
12:38 - 06 հուլիսի, 2021

Wizz Air ավիաընկերությունը Վիեննա - Երևան- Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի |armenpress.am|

armenpress.am:  Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր: Այս մասին հայտնեցին  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից: 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել