Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այց Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան գործադիր տնօրեն պարոն Վենդեի ուղեկցությամբ
Չվերթներ (Air France, Transavia), e-gate-եր (Idemia), վերգետնյա սպասարկման սարքավորումներ (TLD), ֆրանչայզերներ (Paul). ֆրանսիական ձեռնարկությունները աջակցում են Զվարթնոցի՝ դեպի Հայաստան դարպասի աճին», - գրել է դեսպանը։
comment.count (0)