Անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության փոխանցած 5.832.125 դրամ գումարին
16:13 - 06 հուլիսի, 2021

Անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության փոխանցած 5.832.125 դրամ գումարին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թ. դեկտեմբերի 17-ին, հայկական ՍՊ ընկերությունը ռուսական Южныи Полюс ընկերությունից  բուսական յուղ ձեռք բերելու նպատակով [email protected] կայքի միջոցով կնքել է պայմանագիր, որի համաձայն նախապես կատարվել է անկանխիկ վճարում, սակայն հետագայում, չստանալով ապրանքը, պարզել են, որ հիշյալ կայքը չի հանդիսանում վերոնշյալ ռուսական բուսական յուղ արտադրող ընկերության պաշտոնական կայքը, ինչի արդյունքում անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության կողմից միջազգային փոխանցման միջոցով փոխանցված 5.832.125 ՀՀ դրամին համարժեք 811.144  ռուբլի գումարին՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք համացանցի, հեռուստաընկերության, լրատվական այլ միջոցներով քաղաքացիների շրջանում իրականացնել կանխարգելիչ ու բացատրական միջոցառումներ՝ Южныи Полюс ընկերության անունով հադես եկող կայքի կողմից [email protected]  էլեկտրոնային փոստի միջոցով նոր խարդախության զոհ չդառնալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել