Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
Սարգիս Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Սարգիս Թորոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:
comment.count (0)