Կառնուտի ջրամբարից սնուցվող գյուղերի ոռոգման խնդիրը կկարգավորվի

 |infocom.am|
18:57 - 07 հուլիսի, 2021

Կառնուտի ջրամբարից սնուցվող գյուղերի ոռոգման խնդիրը կկարգավորվի |infocom.am|

infocom.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից մշակվում է ծրագիր Կառնուտի ջրամբարից սնուցվող  գյուղերի ոռոգման խնդիրը կարգավորելու նպատակով: Այս մասին հուլիսի 7-ին Շիրակի մարզպետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: Համայնքի ղեկավարներին հանդիպելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ պատասխանատուն  հերքեց այն պնդումը, թե ջրամբարում ջուր չկա, քանի որ անհրաժեշտ ջրի քանակն ուղղորդվում է ՀԷԿ:

«Բացառված է, որ Կառնուտի ջրամբարին տրվող ջուրը տրվի ՀԷԿ-երին: Ջրալրումն իրականացրել ենք, բայց մեր տված ջուրը, որը պետք է հասցվեր Կառնուտի ջրամբար, չի հասցվել, տվել են ջրօգտագործողներին: Մենք բոլորս ընդունում ենք, որ կա խնդիր, հիմա բոլորս տեղում այդ խնդիրը կկարգավորենք, ջուրը կհասցնենք Կառնուտի ջրամբար»,-ասաց Կարեն  Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ջուրը Կառնուտի ջրամբար հասցնելու պլան են մշակել, բայց թե ինչ պլան՝ պատասխանատուն չմանրամասնեց:

Անդրադառնալով ՀԷԿ-ին՝ պատասխանատուն նշեց, որ ՀԷԿ-ը ջրի օգտագործման թույլտվություն ունի: «Մենք հնարավորություն չունենք ստիպելու որևէ մեկին, որպեսզի իր աշխատանքը դադարեցնի, ջուրը տեղափոխենք Կառնուտի ջրամբար: Բայց, համատեղ քննարկման արդյունքում կարողացել ենք պայմանավորվածություն ձեռք բերել ՀԷԿ-ի տնօրինության հետ, որպեսզի իրենց մատակարարվող ջուրը դադարեցվի և ուղղվի ջրամբար»,-նշեց Ջրային կոմիտեի նախագահը՝ տեղեկացնելով, որ ՀԷԿ -ին  ջուր տալու  իրավունքը տալիս է Շրջակա միջավայրի նախարարությունը: « Նախորդ տարի ես նույն հարցը կարգավորել եմ, դադարեցրել ենք ՀԷԿ-ի ջրամատակարարումը, ջուրը տեղափոխել ենք Կառնուտի ջրամբար, բայց ՀԷԿ-ի տնօրինությունը ինձ դատի էր տվել պաշտոնական դիրքի չարաշահման համար և փոխհատուցում էին պահանջում»,-նշեց Կարեն Սարգսյանը:

Անդրադառնալով մեղավորներին՝  Կարեն Սարգսյանը նշեց, որ դեռ դրա մասին բարձրաձայնելը վաղ է. «Դեռ պարզաբանելու տեղ ունենք, քանի որ այն ջրաքանակը, որ տվել ենք, այդքանը չի հասել Կառնուտի ջրամբար: Մեզ հիմա պարզաբանեցին, որ այդ ջրաքանակը, որը տեղ չի հասել, տվել են ջրօգտագործողին, ունեցել են ոռոգման պահանջարկ, դրա համար տվել են, ոչ թե հասցրել են ջրամբար»:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել