factor.am: Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում։
Տեղեկությունը Factor.am-ին հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նա նշել է, որ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Գևորգյանին 2020 թվականին մեղադրանք էր առաջադրվել։ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին։
Աբովյանի նախկին քաղաքապետը, ըստ առաջադրված մեղադրանքի, պաշտոնեական անփութություն է դրսևորել ու թույլատրել է 2240 մետր մակերեսով հողամաս զավթել։
Շարունակությունը՝ factor.am-ում
comment.count (0)