ՏԿԵ նախարարին է ներկայացվել Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը
18:33 - 22 օգոստոսի, 2023

ՏԿԵ նախարարին է ներկայացվել Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը

ՏԿԵ նախարարին է ներկայացվել Ջրային կոմիտեի 2023 թ. ընթացիկ գործունեության կատարողականը

Օգոստոսի 21-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե՝ գերատեսչության 2023 թ. ընթացիկ գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով: 

Խորհրդակցությանը մասնակցել են՝ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Աբգարյանը, «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Միրոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պաշտոնյաներ և Ջրային կոմիտեի ղեկավար կազմը: 

Նախարարին զեկուցվել է 2023 թ.՝ ներկայի դրությամբ ջրային համակարգերի կառավարման ծրագրերի և միջոցառումների մասին: Նշվել է, որ հաշվետու տարում ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից իրականացվում է 5 ծրագիր՝ 30 միջոցառմամբ, որոնք ուղղված են եղել՝

 • ոռոգման համակարգի առողջացմանը. 

• Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը. 

• կոլեկտորադրենաժային ծառայությունների մատուցմանը. 

• ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի բարելավմանը. 

• ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանն ու մոնիտորինգին: 

Այս պահի դրությամբ բյուջեի կատարողականը կազմում է 71.68 տոկոս: Լայն անդրադարձ է կատարվել Սևանա լճից հավելյալ ջրառի նպատակային և խնայողաբար օգտագործման հարցերին, ոռգման ջրի դիմաց գումարների ժամանակին և ամբողջական գանձումներին, Փոքր ու միջին ջրամբարների կառուցման աշխատանքներին, նշվել է որ ակտիվ աշխատանքներ են ընթանում 5 ջրամբարի նախագծման ուղղությամբ, ինչպես նաև ներկայացվել է Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը։ 

Զեկուցվել է, որ նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, կբարձրացնի ջրի կառավարման արդյունավետությունը՝ բարելավելով ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը։ Իսկ մեխանիկական ոռոգումը հնարավորինս ինքնահոս եղանակով փոխարինելու միջոցով, ինչպես նաև անցումը նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը՝ (արևային կայաններ և այլն) հնարավորություն կընձեռնի հասնել էլեկտրաէներգիայի խնայողության։ 

Քննարկվել է նաև 31 օրվա կարգավորման ջրավազանների (ՕԿՋ) կառուցման և վերակառուցման համար իրականացվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների հետ կապված հարցեր։ 

Մտքերի փոխանակություն է ծավալվել ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են ոլորտում հետագա անելիքները: 

Նախարարի կողմից կարևորվել է ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի բարելավման գործընթացի ճիշտ կազմակերպման, ինչպես նաև ըստ ոլորտների ռազմավարական մոտեցումների հստակեցման հետ կապված հարցերը: 

Պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներծ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել