Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է |1lurer.am|
13:10 - 16 հուլիսի, 2021

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է |1lurer.am|

1lurer.am: Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: Մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը)»,- ասաց Թադևոսյանը:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել