Երասխի հատվածում իրավիճակը հանգիստ է, հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ |hetq.am|
09:33 - 20 հուլիսի, 2021

Երասխի հատվածում իրավիճակը հանգիստ է, հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ |hetq.am|

hetq.am: Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրավիճակը առավոտվա դրությամբ հանգիստ է։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հուլիսի 20-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը, ՊՆ-ի հաղորդմամբ, կիրառել են միայն հրաձգային զինատեսակներ։ ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն։ Ադրբեջանցիների արձակած կրակոցներից վիրավորվել է միայն Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

ՊՆ-ից հայտնեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում իրավիճակը համեմատաբար կայուն է։ 

Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:40-ից սկսած՝ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։

ՊՆ-ից հայտնեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Պաշտպանական գերատեսչությունից այլ մանրամասներ չփոխանցեցին՝ նշելով, որ Երասխի հատվածում գիշերվա փոխհրաձգության վերաբերյալ քիչ հետո մանրամասն հաղորդագրություն կտարածեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել