ՀՀ սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին․ «Հայաստանի կանանց նախաձեռնությունը» ստորագրահավաք է իրականացնում
10:36 - 20 հուլիսի, 2021

ՀՀ սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին․ «Հայաստանի կանանց նախաձեռնությունը» ստորագրահավաք է իրականացնում

Հայաստանի կանանց նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք դիմում ենք հայ հանրությանը՝ բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն երկրում ստեղծված թե՛ ներքին և թե՛ արտաքին ճգնաժամային իրավիճակին. կոչ ենք անում միանալ ստորև բերված պահանջներին՝ տարածելով այս գրառումը, և ստորագրել ՄԱԿ ԱԽ դիմելու հանրային պահանջն այս հղումով՝
Մենք` ՀՀ քաղաքացիներս, այս ճգնաժամային և խիստ վտանգավոր օրերին պարտավոր ենք ցույց տալ մեր կամքն ու դիրքորոշումը երկրի ղեկավարությանը և արտաքին ուժերին։
Արցախի նշանակալի մի մասի և հազարավոր կյանքերի կորստից հետո մեր պետությունը և պետականությունը վտանգված են՝ թե՛ ՀՀ անմիջական սահմաններին տիրող ռազմական լարվածության, թե՛ պետական կառավարման ճգնաժամի, թե՛ դիվանագիտական ասպարեզում տիրող անորոշության և աշխարհաքաղաքական բարդ գործընթացների բերումով։

Այս օրերին Ադրբեջանը, Թուրքիայի և որոշ այլ արտաքին ուժերի աջակցության ներքո, անպատիժ խախատում է ՀՀ ինքիշխան պետության սահմանները՝ ուժի և քաղաքակական մանիպուլյացիաների միջոցով փորձելով պարտադրել մեր երկրի ղեկավարությանը ընդունել Հայաստանի շահերին դեմ գնացող որոշումներ։

Մեր ապագան և մեր պետության ինքնիշխանությունը մեր ձեռքերում է։ Մենք իրավունք ունենք պահանջելու և թույլ չտալու, որ (ժամանակավոր) կառավարությունը ստորագրի որևէ փաստաթուղթ, որը ժողովրդի և պետության շահերին դեմ կլինի։
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք․
Արտաքին հարաբերություններում՝

  1. Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին

  2. Չստորագրել արտաքին սպառնալիքով պարտադրված որևէ հակահայ փաստաթուղթ, չտրվել աշխարհաքաղաքական սադրանքների և նման ճնշումների պարագայում բաց խոսել ժողովրդի հետ, հաշվի նստել ՀՀ քաղաքացիներ կամքի ու կարծիքի հետ։
Ներպետական հարցերում՝

  • Զինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, անվտանգային միջոցառումներ իրականացնել ողջ բնակչության շրջանում, բարեկարգել ապաստարանները

  • Իրականացնել աշխարահազորի կազմակերպված մոբիլիզացիա, հետևողականորեն բարձրացնել բնակչության մարտունակությունը

  • Անհապաղ կահավորել սահմանային այն կետերը, որոնց անհրաժեշտությունն առաջացել է 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով, վերազինել բոլոր սահմանակետերը
Բաց խոսել հանրության հետ և ավելորդ ենթատեքստերից մաքրել քաղաքացիների հետ պետության հաղորդակցությունը, մասնավորապես՝
 
- Հանրությանը հստակ ներկայացնել Սյունիքում ադրբեջանցիների ետ քաշվելու և տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման շուրջ ընթացող բանակցությունների բովանդակությունը

- Հանրությանը հստակ ներկայացնել այս փակուղային իրավիճակում Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի՝ Հայաստանին աջակցելու առաջարկներն ու դրանց ընթացք տալու ուղղությամբ իրականացվող քայլերը

- Ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականության ծրագիրը

Բանակի վերականգնման աշխատանքներում ներգրավել Սփյուռքի հայ զինվորականներին, ովքեր կարող են իրենց միջազգային փորձը ի սպաս դնել Հայոց բանակի զարգացման և վերաձևավորման գործին։

Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ՝ այսօր, համայն հայությունը պատրաստ է ոտքի կանգնել՝ ապահովելու հայրենիքի անվտանգությունը՝ Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության համատեղ ջանքերով։ Սակայն այս ծանր դրության մեջ հրամայական է՝ վերականգնել թափանցիկ և ազնիվ երկխոսությունը պետության և քաղաքացիների, քաղաքական ուժերի և խմբավորումների միջև։ Միայն ա՛յս ուղին բռնելով կկարողանանք միասնաբար հաղթահարել երկրին սպառնացող վտանգը, որի պատճառներն ու պայմանները, ակնհայտորեն, թելադրվում են համաշխարհային քաղաքական գործընթացներով, և որին դիմակայելու հարցում ՀՀ կառավարությունը չի կարող գաղտնի գործել՝ հաշվի չնստելով ժողովրդի կամքի հետ։

Միայն ա՛յս կերպ մենք կարող ենք միասնաբար և ամուր վճռականությամբ հայտարարել․ մենք ենք տերը մեր երկրի։

Ինքնիշխան Հայաստանն այլընտրանք չունի, և այն պետք է կերտենք ու պահպանենք միասին։

Միացե՛ք համազգային ստորագրահավաքին՝ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել