Չորրորդ զորամիավորման զորամասում անցկացվել է հետևակի մարտական մեքենաներով մասնագիտական պարապմունք
21:34 - 20 հուլիսի, 2021

Չորրորդ զորամիավորման զորամասում անցկացվել է հետևակի մարտական մեքենաներով մասնագիտական պարապմունք

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 20-ին անցկացվել է մասնագիտական պարապմունք՝ հետևակի մարտական մեքենաներով: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Պարապմունքի ընթացքում ստուգվել են  անձնակազմի՝ ռազմական տեխնիկային տիրապետելու և հրաձգություն վարելու կարողությունները: Զինծառայողները սահմանված ժամկետներում կատարել են առաջադրված խնդիրները, հաղթահարել են տեղանքի բարդ պայմանները և խոցել կրակադաշտի թիրախները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել