ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել |tert.am|
23:04 - 06 օգոստոսի, 2021

ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող բախումների ֆոնին ՄԱԿ-ը երկու երկրներին զսպվածության կոչ է արել։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆերհան Հաքը։

«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության աճին, և ծագած խնդիրները լուծել երկխոսության գործընթացի միջոցով»,-ասել է նա։

Սահմանն անհանգիստ է մայիսի 12-ից սկսած։ Մինչ այժմ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում շարունակում են գտնվել ՀՀ տարածքում։ Այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար միջադեպեր են գրանցվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել