Արդյո՞ք այսօր արվեստի ալյընտրանքային դպրոցի ստեղծումը, որը տրամադրում է անվճար ուսուցում, խենթ գաղափար չէ: Իհարկե, բայց այն երբեւէ դյուրին կլինի՞:
«Մեդիալաբ» արվեստի անվճար կրթական ծրագիրը ձեռնարկում է հանրային ֆինասավորման արշավ: Ֆոկուս արվեստի ՀԿ-ն դիմում է հանրության եւ առաջակիցների օգնությանը՝ շարունակելու «Մեդիալաբ» արվեստի ուսուցման ծրագիրը եւ ծրագրի հիման վրա ստեղծելու արվեստի դպրոց:
«Մեդիալաբը» «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի երկարաժամկետ ծրագրերից է: Երիտասարդ արվեստագետները և արվեստով հետաքրքրվողները կիսամյա կրթական ծրագրի ընթացքում ուսումնասիրում են հետևյալ դասընթացները.
Դասընթացները վարում են ոլորտում ակտիվ եւ փորձառու մասնագետները. տասը տարիների ընթացքում «Մեդիալաբ» ծրագիրն իրականացվել է ժամանակակից արվեստի ոլորտում գաղափարակից ընկերների խանդավառության և անշահախնդիր աշխատանքի արդյունքում: Մեդիալաբի ուսումնական ծրագիրը համալրվում է հանդիպումներով ու վարպետության դասերով Հայաստանի և արտերկրի արվեստագետների եւ ոլորտի մասնագետների հետ:
«Մեդիալաբ» ծրագրի եւ հանրային քարոզարշավի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել այստեղ:
Ֆոկուսի արվեստի ՀԿ-ի մասին
«Ֆոկուսը» Երեւանում գործող արվեստի տարածք է` տարատեսակ միջոցառումների, հանդիպումների ու զրույցների վայր, որի գործունեությանը նպաստում են թարմ տեխնիկական միջոցները, համախոհների, գործընկերների, եւ ընկերների մեծ ցանցը, եւ հարմարավետ գրադարան- ընթերցասենյակը:
comment.count (0)