Աշխարհը եղանակային ճգնաժամի եզրին է․ ՄԱԿ |factor.am|
17:40 - 08 օգոստոսի, 2021

Աշխարհը եղանակային ճգնաժամի եզրին է․ ՄԱԿ |factor.am|

factor.am: Կլիմայական փոփոխությունների հարցում գործելու անկարողությունը կհանգեցնի աշխարհի համար ճգնաժամային հետևանքների։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ը կլիմայական փոփոխությունների մասին իր հերթական զեկույցում, փոխանցում է CNN-ը։

Կայքը նշում է, որ հաջորդ ամենամյա ժողովի ընթացքում կառույցը կքննարկի գլոբալ տաքացման կանխմանն ուղղված քայլերը, որպեսզի փրկվեն մարդկային կյանքերը։

«Չեմ կարծում, որ ավելի հարմար բառ կա իրավիճակը նկարագրելու համար»,-The Observer  բրիտանական թերթի հետ զրույցում ասել է ՄԱԿ-ի՝ Կլիմայանկան փոփոխությունների գագաթնաժողովի պատասխանատու նախարար Ալոկ Շարման՝ տեղի ունեցողն անվանելով ճգնաժամ։

Նրա խոսքերով՝ ամբողջ աշխարհում մոլեգնող հրդեհներն ամենադաժան կերպով զգուշացնում են այն մասին, որ մարդկային վերաբերմունքն անհանգստացնող տեմպերով արագացնում է գլոբալ տաքացումը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ սպասել 2 տարի, 5 տարի, 10 տարի։ Հիմա է գործելու պահը»,- ասել է Շարման։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել