ՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայի փոփոխության դրամատիկ հետևանքների մասին |hetq.am|
10:45 - 10 օգոստոսի, 2021

ՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայի փոփոխության դրամատիկ հետևանքների մասին |hetq.am|

hetq.am: Աշխարհի բոլոր ծայրերում կլիմայի փոփոխությունը դառնում է առավել նկատելի և երբեմն հանգեցնում դրամատիկ հետևանքների։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ին առընթեր կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի նոր զեկույցի մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ օգոստոսի 9-ին, Ժնևում։ Զեկույցի պատրաստմանը մասնակցել են 66 երկրների 230 գիտնականներ։

Համաձայն այդ զեկույցի՝ 1970 թվականից սկսած երկրի մակերևույթին միջին ջերմաստիճանը զգալիորեն ավելի արագ է բարձրացել, քան վերջին 2000 տարվա ցանկացած համադրելի ժամանակաշրջանում։ Այսպես, 2011-2020 թվականներին այն մոտ 1,1 աստիճան Ցելսիուսով գերազանցել է 1850-1900 թվականների միջին ջերմաստիճանի ցուցանիշներին։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցները հաջողություն են ունեցել միայն կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Փաստաթղթում նշվում է, որ նույնիսկ մարդու գործունեության արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների զգալի կրճատումը գլոբալ ջերմաստիճանը կայունացնում է միայն 20-30 տարի հետո:

ՄԱԿ-ին առընթեր կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի վարկածով՝ Եվրոպայում, օրինակ, դա կհանգեցնի արտակարգ շոգի, երաշտի և հորդառատ անձրևների հաճախակիացման։ Քաղաքներն ավելի ու ավելի հաճախ են դառնում բարձր ջերմաստիճանի գոտիներ՝ վերածվելով, այսպես կոչված, «տապի կղզիների»։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել