ՄԱԿ-ն այս պահին Աֆղանստանից անձնակազմի տարհանում չի իրականացնում |armenpress.am|
23:24 - 11 օգոստոսի, 2021

ՄԱԿ-ն այս պահին Աֆղանստանից անձնակազմի տարհանում չի իրականացնում |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպությունը թարմացնում է Աֆղանստանում արտակարգ իրադրության հնարավոր պայմաններում գործողությունների իր ծրագիրը, սակայն այս պահին այդ երկրում աշխատող անձնակազմի տարհանում չի իրականացվում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Արտակարգ դրության դեպքում գործողությունների ծրագիրը թարմացվում է և դիտարկվում մեր բոլոր աշխատակիցների անվտանգության ապահովման շրջանակում: Միևնույն ժամանակ մենք հասցնում ենք այնքան օգնություն, որքան հնարավոր է: Տարհանում չկա: Այս պահին Աֆղանստանում մենք ունենք շուրջ 3 հազար տեղացի գործընկեր, մոտ 300 մարդ էլ միջազգային անձնակազմի անդամ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել