Ֆրանսիայում կրկին բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են սանիտարական անցաթղթին

 |armenpress.am|
14:38 - 14 օգոստոսի, 2021

Ֆրանսիայում կրկին բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են սանիտարական անցաթղթին |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քաղաքացիները կրկին բողոքում են սանիտարական անցաթուղթ ունենալու իշխանությունների որոշման դեմ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին նախատեսված հերթական բողոքի ակցիային ամենաքիչը 1600 ոստիկան կհետևի կարգ ու կանոնին:

Ըստ կանխատեսումների՝ այս անգամ Փարիզում բողոքի ակցիային կմասնակցի մինչև 20 հազար մարդ: Մայրաքաղաքում պլանավորված է 3 խոշոր ակցիա: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում նախատեսված է 200 ակցիա, որին կարող է մասնակցել մինչև 250 հազար մարդ:   

Սանիտարական անցաթղթի, ինչպես նաև պարտադիր պատվաստումների դեմ առաջին բողոքի ակցիան անցկացվել է հուլիսի 17-ին, որին մասնակցել է 114 հազար մարդ ամբողջ Ֆրանսիայում: Ամեն շաբաթ անցկացվող ակցիային մասնակիցների թիվն ավելանում է: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով օգոստոսի 7-ին ցույցին մասնակցել է 237 հազար մարդ:

Օգոստոսի 9-ից  Ֆրանսիայում պարտադիր է դարձել սանիտարական անցաթուղթը: Դա ունենալու պարագայում միայն քաղաքացին կարող է ճանապարհորդել օդանավերով, գնացքներով, ինչպես նաև այցելել ռեստորան, խոշոր առևտրի կենտրոն, կինոթատրոն, համերգասրահ և այլ հանրային վայրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել