Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը
20:23 - 25 օգոստոսի, 2021

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը

Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կապված եռամսյա հավաքների մեկնարկի հետ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ։ Այս ,մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

Պաշտպանության նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հանրության շրջանում առկա է եռամսյա հավաքների կարևորության լիարժեք ըմբռնում, ինչի դրսևորումն է քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։

Միևնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը խիստ հրահանգել է մշտական ուշադրության կենտրոնում պահել հավաքների մասնակիցների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, ուսումնական գործընթացի, ինչպես նաև ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել