Միշել Բարնիեն մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին |hetq.am|
14:37 - 27 օգոստոսի, 2021

Միշել Բարնիեն մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, նախկին եվրոկոմիսար և Brexit-ի հարցերով ԵՄ նախկին գլխավոր բանակցող, «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության 70-ամյա ներկայացուցիչ Միշել Բարնիեն իր թեկնածությունը կառաջադրի 2022 թվականի գարնանը նախատեսված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ 

«Այո’, ես որոշում են ընդունել լինել նախագահի թեկնածու առաջիկա տարվա ապրիլին նախատեսված ընտրությունների ժամանակ։ Ավելի քիչ, քան 8 ամիս անց ֆրանսիացիները կընտրեն իրենց նոր նախագահին»,- հայտարարել է Բարնիեն՝ ֆրանսիական TF1 հեռուստաընկերության ուղիղ եթերում։ 

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, եկել են «պահանջկոտ և լուրջ ժամանակներ»։ Նրա խոսքերով՝ մեզ շրջապատող աշխարհը վտանգավոր է։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել