Այս պահին կա 89 ներդրումային ծրագիր, որոնցից 42-ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում է իրականացման որևէ փուլում․ Նիկոլ Փաշինյան
08:25 - 19 մարտի, 2019

Այս պահին կա 89 ներդրումային ծրագիր, որոնցից 42-ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում է իրականացման որևէ փուլում․ Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Մատենադարանի դահլիճում։

«Ես մաքսիմալ խուսափեցի հընթացս պատասխանել հարցերի, որ մեր հանդիպումն առավել արդյունավետ լինի։ Ուզում եմ նշել, որ նոր տեղեկատվություն ունենք, որ 2019-ի  փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած, հիպոթեկային վարկավորման ծավալը աճել է 100 տոկսոսով։ Սա ահռելի աճ է, և ես ուզում եմ ներկայացնել, որ առաջիկայում ունենալու ենք շիանարարության պահանջարկ։ Սա բերելու է նոր աշխատատեղերի՝ ոչ միայն շինարարական, այլև այլ ոլորտներոըմ, ինչը կբերի գործազրկության նվազման։ Այս պահին կա 89 ներդրումային ծրագիր, որոնցից 42-ը՝ 774 միլիոն ծավալով, ըստ էության, գտնվում է իրականացման որևէ փուլում, մյուսները՝ ակտիվ քննարկման փուլում են։ Սա նշանակում է, որ երկրում որոշակի ներդրումային աճ ունենք»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի 23-ին տեղի է ունենալու համապետական մաքրության օր և հույս հայտնեց, որ բոլորը կմասնակցեն դրան․ «Ես ինքս, իհարկե, դրան կմասնակցեմ նախապես չհայտարարված բանակավայրում։ Վիզուալության առումով մեր երկրում ամենամեծ պրոբլեմը աղբի համատարածության պրոբլեմն է։ Մեր չնաշխարհիկ երկիրը պետք է կարողանանք ազատել աղբից, տարբեր կրպակների, ավտոմեքենանրի թափոններից»։

Վարչապետը նաև հայտնեց, որ եկել է բոլոր հարցերին պատասխանելու և հուսով է՝ բոլոր հարցերը կտրվեն։ «Հաճախ լինում է, որ սոցցանցերում ինչ-որ հարցեր են ակտիվորեն քննարկվում, սակայն հետո ասուլիսի ժամանակ դրա վերաբերյալ հարց չի հնչում։ Իմ ընտանիքը հարյուր տոկոսով թափանցիկ ու հաշվետու է լինելու, և հավաստիացնում եմ, որ չկա որևէ հարց, որի պատասխանը ես չունեմ»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել