Մեծամասնության ստորագրության դեպքում Զարթոնքի համայնքապետը պատրաստ է հրաժարական տալ. մարզպետ |armtimes.com|
08:29 - 19 մարտի, 2019

Մեծամասնության ստորագրության դեպքում Զարթոնքի համայնքապետը պատրաստ է հրաժարական տալ. մարզպետ |armtimes.com|

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք պահանջում են համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Գյուղացիների խոսքով՝ Սարգսյանը տարիներ շարունակ յուրացումներ եւ չարաշահումներ է իրականացրել: Զարթոնքցիները դիմել են նաեւ ՀՀ կառավարությանը՝ հարցի լուծման հնարավոր տարբերակների համար, եւ եթե հարցի լուծման ընթացքը երկարաձգվի, կփակեն կենտրոնական երկաթգիծը եւ գյուղապետարան տանող բոլոր ճանապարհները:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի ղեկավարի հետ նախապես համաձայնության են եկել եւ մեծամասնության ստորագրության դեպքում նա պատրաստ է գնալ քննարկումների՝ ընդհուպ մինչեւ հրաժարականի:

Մեր հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Զարթոնք համայնքի բնակիչների բողոքի ակցիաները դադարեն, մարզպետը պատասխանեց. «Երբ Զարթոնքում բողոքի ալիք բարձրացավ մենք մի քանի անգամ հորդորեցինք, որպեսզի մարզպետարանում լինեն քննարկումներ: Մոտ 3 անգամ կազմակերպել ենք, բնակիչները չեն եկել: Հետո որոշել են անմիջապես գնալ կառավարություն, վերջերս էլ վարչապետի Արարատի մարզ այցելելու ընթացքում Զարթոնքի բնակիչները գնացին այնտեղ եւ հանդիպեցին վարչապետին: Երեկ հանդիպել են նաեւ իմ տեղակալի հետ: Իմ տեղակալը հստակ նշել է այն կետերը, պահանջները, որպեսզի սկսենք բանակցությունները:

Նախ եւ առաջ բնակիչները պետք է ներկայացնեն մեծամասնության կողմից կատարված ստորագրահավաք: Երբ որ կներկայացվի մարզպետարան կամ կառավարություն այդ ստորագրությունները, դրանից հետո մենք կսկսենք համայնքապետի հետ քննարկումները:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել