Անվտանգության աշխատակիցները լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել, այս սահմանափակումները անվտանգության հետ որևէ կապ չունեն. ՄԻՊ ներկայացուցիչ |tert.am|
13:59 - 01 սեպտեմբերի, 2021

Անվտանգության աշխատակիցները լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել, այս սահմանափակումները անվտանգության հետ որևէ կապ չունեն. ՄԻՊ ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների սահմանափակումները և պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ սահմանափակումները որևէ կապ չունեն անվտանգության հետ և նպատակ ունեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը: Այս մասին «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը:

«Մեզ հետ զրույցում լրագրողները բարձրացրել են մի քանի խնդիր: Մասնավորապես՝ եղել են դեպքեր, երբ լրագրողներին հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են, որ ինչ-որ միջադեպ է հասունանում: Եղել է դեպք, երբ լրագրողին հեռացրել են միջադեպը որոշակի ժամանակ լուսաբանելուց հետո: Որևէ իրավական հիմք չկար այստեղ լրագրողների իրավունքները սահմանափակելու համար»,- ասաց նա:

Նունե Հովսեփյանը նշեց, որ կիրառվել են երկակի ստանդարտներ: «Անվտանգոթյան աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել, կամ, երբ նկատել են, որ լրագրողը նկարահանում է այդ գործընթացը, ավելի բիրտ ուժ են կիրառել: Մյուս կարևոր խնդիրը անվտանգության աշխատակիցների կողմից ներկայացվող չնկարահանելու արգելքն է: Հնարավոր չէ աշխատանքը կազմակերպել այնպես, որ որևէ անվտանգության աշխատակից չհայտնվի քո օբյեկտիվի առաջ: Բացի այդ, լրագրողները չպետք է զրկվեն էքսկլյուզիվ նյութեր անելու, պատգամավորներին ուղիղ հարցեր տալու հնարավորությունից, իսկ առկա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս»,- ասաց Հովսեփյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել