Կառավարության որոշմամբ 2021 սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվելու են  պահեստազորայինների վարժական հավաքներ
11:52 - 02 սեպտեմբերի, 2021

Կառավարության որոշմամբ 2021 սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարության՝ սեպտեմբերի 2-ի հերթական նիստի ընթացքում ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որի մեջ ներառված էր նաև վարժական հավաքներ հայտարարելու մասին կառավարության որոշումը։ 

Կառավարության որոշմամբ 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ եռամսյա ժամկետով հայտարարվելու է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ 

Նախագծում նշվում է, որ վարժական հավաքներին ներգրավվելու են  ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել