Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
11:16 - 19 մարտի, 2019

Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

«Լրատվամիջոցներում հրապարակումներ են անում՝ այ, վարչապետը վրեժ է լուծում մամուլից։ Ժողովուրդ ջան, եկեք դուրս գանք էս տրամաբանությունից։ Ես ոչ մեկից երբևէ վրեժխնդիր ոչ եղել եմ, ոչ էլ պատրաստվում եմ։ Եթե վրեժխնդիր լինելու լինեի, ամենահարմար պահը բոլորի աչքի առաջ էր, զրո խոչընդոտ, հինգ րոպեում կարելի էր վրեժ լուծել, հաշվեհարդար տեսնել։

Ամբողջ աշխարհում կա fake news-ի հետ կապված գլոբալ խնդիր։ Մենք գիտենք, որ մամուլի ազատությանը չի կարելի դիպչել, մամուլի դեմ հետապնդումներ չի կարելի անել։ Բայց մյուս կողմից մարդիկ չեն կարող լրիվ անպաշտպան մնալ, իրենք իրենց պաշտպանելու որոշ ձևեր են փնտրում, բայց սա չպետք է դիտարկել որպես լրատվամիջոցների դեմ արշավ, այլ գործընկերության հրավեր, որ եկեք փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորենք, միասին աշխատենք։

Հայաստանում մամուլի ազատության հետ կապված երբևէ պրոբլեմ չի լիենու։ Մենք հակամամուլային գործողություն չենք անելու, բացառությամբ, երբ օրենքի կոպիտ խախտում լինի։

Բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ․ մենք հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որ Հայաստանում լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ստեղծվի՝ կառավարությունից անկախ։ Եթե մենք դա անենք բյուջեով, կստացվեր, որ էդ ֆինանսական լծակներով փորձում ենք վերահսկողության տակ պահել լրատվամիջոցներին։ Հիմա մենք ուզում ենք, չեզոք գործընկերների ներգրավվելով, հիմնադրամ ստեղծել, որ լրատվամիջոցներին որոշակի ֆինանսական աջակցություն ցույց տա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվական դաշտի ներկայացուցիչների մտահոգություններին։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել