Շատ գոհ եմ ՊԵԿ-ի պարգևատրման սկանդալից․ դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ պետք է ունենայինք․ Նիկոլ Փաշինյան
10:42 - 19 մարտի, 2019

Շատ գոհ եմ ՊԵԿ-ի պարգևատրման սկանդալից․ դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ պետք է ունենայինք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում պատասխանեց հետևյալ հարցին․ «Այսօրվա պաշտոնյաներից շատերը եղել են քաղաքական պայքարի առաջնագծում, հեշտությամբ կարող էին դառնալ քաղաքական բանտարկյալներ։ Կառավարություն ձվավորելուց հետո այդ պաշտոնյաններից ոմանց հետ կապված դժգոհության ալիք կա, տպավորություն կա նույնիսկ, որ Դուք եք դժգոհ նրանց աշխատանքից։ Հաշվի առնելով այս մարդկանց անցած ուղին՝ արդյոք կաշկանդված չե՞ք նրանց ասելու՝ վերջ, ցտեսություն»։

«Իհարկե կաշկանդված չենք։ Բայց երբ խոսում ենք դժգոհությունից, պիտի ասեմ, որ ինձնից ամենամեծ դժգոհը ես եմ։ Բայց երբ ասում են՝ այ փախողվել են, այ, էս են արել, մեկը կարո՞ղ է ասել, թե ինչի մեջ ենք ձախողվել։ Իմ արձանագրումն այն է, որ այսօր ըստ էության ոչ մի ոլորտում մենք ձախողում չենք ունեցել։ Ըստ էության՝ մեր պետական կառավարման համակարգում չկա մի պաշտոնյա, որ իրեն ասենք՝ Դու ձախոցվել ես։ Այլ  հարց է, որ կա արագության ու դանդաղության խնդիր։ Միայն մի ձախողում ենք ունեցել, և դա հանրահայտ ձախողում է։ Երբ որևէ մեկը ձախողվի, բացառված է, որ ես կաշկանդվածության խնդիր ունենամ։ Այո՛, կան թերություններ ու բացթողումներ, բոլորիս գործողություններում, նաև՝ իմ, բայց ի՞նչ է նշանակում, որ ամեն նման բացթողումից հետո պաշտոնյա փոխենք, որ նորը գա դողացող ձեռքերով ու մտածի՝ հանկարծ մեկին սխալ հայացքով չնայեմ։ Պետք է տեսնել՝ արդյոք մենք կարողանում ենք դասեր քաղել մեր իսկ սխալներից ու բացթողումներից։ Ես այս տարբերակի կողմանկիցն եմ։

Այն սկանդալները, որոնք կապված էին ՊԵԿ-ի հետ, մենք ունեինք պարզ ընտրություն՝ հանրային տրամադրությունները խաղաղացնեու համար հանել, ջնջել, թե հասկանալ իրավիճակը և հանրային ճնշումն օգտագործել այդ ոլորտի աշխատանքը բարելավելու նպատակով։ Այդ քավարանի միջով անցնող պաշտանյան շատ ավելի պատասխանատու է դառնում։ Եվ ես հիմա տեսնում եմ, որ ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի բովանդակությունը լրիվ փոխվել է։ Ես ասել եմ, որ շատ գոհ եմ էս պարգևատրման սկանդալից, որովհետև դա ահավոր կարևոր խոսակցություն էր, որ մենք պետք է ունենայինք։

Մենք ունեցել ենք թերություններ, էլի ենք ունենալու, դուք և բոլորն են ունենալու թերություններ, բայց մեր հիմնական խնդիրն է նաև՝ քննադատությունների ներքո թե՛ որպես կառավարություն, թե՛ անհատապես բարձրացնենք մեր գործունեության որակը։ Իսկ ինձ կաշկանդել հնարավոր չէ, հակառակ դեպքում չէինք ունենա հեղափոխությունը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել