Իմ կարծիքն այն է, որ Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ, ուժեղ հակակոռուպցիոն մարմին: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Մատենադարանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարում ինձ համար որևէ սահմանափակում չկա: Հարցը, որ անընդհատ քննարկվում է, հետևյալն է՝ մենք պետք է այդտեղ լավ մտածված լուծումների գնանք, որպեսզի պետության մեջ պետություն չստեղծենք, այսինքն՝ իշխանության հավասարակշռության սկզբունքը չխախտենք»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրվում են տարբեր երկրների փորձերը. «Օրինակ՝ երկրներ կան, որոնք ընդհուպ մինչև հակակոռուպցիոն դատարան ունեն: Կառավարության ծրագրում շատ հստակ գրված է՝ հակակոռուպցիոն մարմին պետք է ստեղծվի, հիմա ինչու չի գրված, թե ինչպիսի մարմին, որովհետև դրա հետ կապված կա հսկայական բանավեճ»:
comment.count (0)