Նախկինում պրակտիկա կար, որ Հայաստանը, Ադրբեջանը, Արցախը մեկ շաբաթվա ընթացքում սահմանը հատած մոլորվածներին վերադարձնում են, դա ընդհատվել է, երբ զինված մարդիկ մտել են մեր տարածք ու սպանություն արել: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Հայաստանի սահմանը հատած քաղաքացու և Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի փոխանակման հարցին և արդյոք հնարավոր է բոլորը բոլորի հետ փոխանակման տարբերակը:
Փաշինյանը նշել է, որ պատրաստ ենք փոխանակել մոլորվածին մոլորվածի հետ: Հիմա մենք էլ ունենք մոլորված, բայց սպանության համար դատապարտվածը չի փոխանակվի մոլորվածի հետ: Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի քաղաքացու մասով քննություն կարվի՝ պարզելու նա դիվերսանտ է, թե մոլորված: Այն մարդկանց պարագայում, որոնց գործողության ժամանակ մարդ չի տուժել, պատրաստ ենք փոխանակման հարցը քննարկել, նշել է Փաշինյանը:
comment.count (0)