Այսուհետ հաճախորդները կարող են տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ. ՀայՓոստը նոր ծառայություն է գործարկում
12:00 - 10 սեպտեմբերի, 2021

Այսուհետ հաճախորդները կարող են տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ. ՀայՓոստը նոր ծառայություն է գործարկում

ՀայՓոստը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում:

ՀայՓոստ ՓԲԸ-ից մանրամասնում են, որ փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով: Փոստատարն, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկի նաև կոմունալ վճարների ընդունում:

«Այսպիսով, մեր հաճախորդների համար առավելագույնս կապահովենք հասանելիություն և հարմարավետություն: Մեր փոստատարներն այժմ պլանշետներով կայցելեն բնակարաններ, և ՀայՓոստի հաճախորդները, գտնվելով իրենց  բնակարաններում, առանց լրացուցիչ այլ վճարների կարող են կատարել կոմունալ վճարումները»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:  

Հաճախորդի ցանկության դեպքում փոստատարը տպում և տրամադրում է բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվետվությունը, այնուհետև, հաճախորդի համաձայնությամբ, գանձում վճարումը՝ տրամադրելով անդորրագիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել