Վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան. իրավապահները փնտրում են Բոգոյին
08:44 - 07 մարտի, 2019

Վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան. իրավապահները փնտրում են Բոգոյին

«Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է, որ գիշերը վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան։

Մեր տեղեկություններով ոստիկանությունը այս դեպքի առթիվ փնտրում է Սամվել Ալեքսանյանի մտերիմ «Նորագյուղցի Բոգոյին»:

Նախորդ շաբաթ ոստիկանության ուժերով Կենտրոնական ավտոկայանի «նայող» Բոգոյին դուրս են բերել ավտոկայանի տարածքից, որտեղ մինչև վերջերս, համաձայն որոշ տեղեկությունների,  նա վարորդներից ընդհանուր առմամբ օրական 1,5 մլն դրամ «գծի փող» էր հավաքում։

Այս ամենի ֆոնին իրավապահները կասկածներ ունեն, որ մեքենան այրելը կապ ունի նախորդիվ տեղի ունեցած դեպքերի հետ և հիմա փնտրում են Բոգոյին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել