«Իմ քայլը» խմբակցության անդամ, «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ ամիս առաջ սեփական նախաձեռնությամբ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՊՎԾ պետ ժ/պ Արգիշտի Քյարամյանին՝ հիմնավոր կասկածներ ունենալով նախորդ տարիներին «Հայավտոկայարան» ՓԲԸ֊ում տեղի ունեցած մի շարք չարաշահումների մասով, որոնց ընդհանուր թիվը վերջին տասը տարվա կտրվածքով գերազանցում է 1 մլրդ դրամը։
Դիմումին միանգամից ընթացք է տրվել և մշտադիտարկում է սկսվել։ Սպասում ենք արդյունքներին»:
comment.count (0)