ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
comment.count (0)