Եվրոպական հանձնաժողովի նախագահ Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վերջինիս՝ ասուլիսի կեսից հեռանալու փաստը ոմանք բացասական գնահատեցին` դա համարելով արհամարհանք Փաշինյանի հանդեպ։
Ինչո՞ւ այդպես եղավ՝ հարցրինք ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։ «Ասուլիսը բաղկացած էր 2 մասից․ առաջինը պարոն Յունկերի հետ էր, երկրորդը` պարոն Յանի։ Ասուլիսին պետք է լիներ եվրոպական կողմից 2 պաշտոնյա, հայկական կողմից` 1, կարող էին լինել 2 տարբեր ասուլիսներ, եղավ մեկը` ժամանակն օպտիմալ օգտագործելու նպատակահարմարությունից ելնելով»:
comment.count (0)