Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի

 |armenpress.am|
18:53 - 06 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու համար:

«Այս պահին Հայաստան է վերադարձվում Արթուր Բորիսի Դավիդյանն, ով Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսի 22-ին: Արդեն ՀՀ-ում է»,-ասաց Պապիկյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել