ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերատեսչություններին թեթև ամենագնացներ նվիրած սփյուռքահայ բարերարներին
18:49 - 08 հոկտեմբերի, 2021

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերատեսչություններին թեթև ամենագնացներ նվիրած սփյուռքահայ բարերարներին

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 8-ին ընդունել է սփյուռքահայ բարերարների, որոնք պաշտպանական գերատեսչությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարություններին, թեթև ամենագնացների խմբաքանակ են նվիրել:

Ողջունելով հյուրերին՝ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ թեպետ արվում է առավելագույնը` զինված ուժերն օր առաջ անհրաժեշտ ավտոտեխնիկայով համալրելու համար, այնուհանդերձ, Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության այսպիսի դրսևորումները ողջունելի են և, միևնույն ժամանակ, ամրապնդում են բանակ-հասարակություն կապը։

«Զինված ուժերին ցուցաբերած շարունակական աջակցության համար, պաշտպանության նախարարի հրամանով, սփյուռքահայ բարերարները պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչական մեդալները բարերարներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել