Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ԶՈՒ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել շինարարական աշխատանքներին
16:00 - 25 հունիսի, 2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ԶՈՒ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել շինարարական աշխատանքներին

Հունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել տարածքում և ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին։
Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դիմելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ընդգծել է աշխատանքները սահմանված ժամկետում և որակով ավարտելու կարևորությունը՝ խստորեն պահպանելով շինարարական նորմերը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել