Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը ասաց․
«Այստեղ եմ վերահաստատելու ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին։ Միաժամանակ լիարժեք աջակցությունս եմ հայտնում այն աշխատանքին ու ներգրավվածությանը, որ Մինսկի խմբի համանխագահները կարող են այստեղ ներկայացնել։
Վստահ եմ, որ այս ամենը կնպաստի խաղաղ կարգավորման ուղղությամբ համակողմանի գործընթացի իրականացմանը։ Մարտահրավերները բազմաթիվ են, բայց, կարծում եմ, մենք բոլոր հիմքերն ունենք դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին, մասնավորապես՝ հաշվի առնելով այն, ինչ տեսել ենք վերջին ամիսների ընթացքում:
Ես կցանկանայի նաև ընդգծել այն, թե ինչքան կարևոր է ուշադրություն դարձնել հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղությանը, ինչքան կարևոր է ներգրավվել վստահության ամրապնդման գործընթացներում, ինչպես նաև ռիսկերի նվազեցման միջոցառումներում։ Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք հանդիպումները, որ տեղի են ունեցել նախագահի ու վարչապետի, ինչպես նաև նախարարների միջև, մասնավորապես, հաշվի առնելով, հրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների քանակի նվազեցումը և, բնականաբար, համապատասխան քանակով մարդկանց կյանքերը։ Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը լուծված չէ, բայց վստահ ենք, որ փուլային, քայլային մոտեցումն ու զարգացող երկխոսությունը, որպես այսպիսին, կբերի այն չնչին բարեփոխումների մարդկանց առօրյա կյանքում»։
comment.count (0)