Լսողական և խոսակցական խնդրով կանանց համար ահազանգ կատարելու հավելված է մշակվել |epress.am|

09:08 - 09 մարտի, 2019

4FEM Women’s Human Rights Defender NGO կանանց իրավապաշտպան ՀԿ ի դեմս հիմնադիր Մարիամ Կուրշուդյանի իրականացրել են լսողական և խոսակցական խնդրով կանանց համար նախատեսված ահազանգ կատարելու հավելվածի մշակում, որի միջոցով խուլ և համար մարդիկ կկարողանան ահազանգ կատարել, վտանգի դեպքում՝ կլինի բռնություն, թե հրդեհ, թե պարզապես շտապ օգնության կանչ։

Հայաստանում մոտ 3000 լսողական և խոսակցական խնդրով մարդ կա, որից 1500-ը կանայք են։ Ծրագիրն իրականացվել և փորձարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ և այսուհետ լսողական և խոսակցական խնդրով մարդիկ նույնպես հնարավորություն կունենան օգտվել այս ծառայությունից։

ՀԿ հիմնադիր Մարիամ Կուրշուդյանը պատմում է, որ այս ծառայությանը կարելի է միանալ հավելվածի միջոցով, որը պետք է ներբեռնել հեռախոսի մեջ և համակարգը թույլ կտա ահազանգ գրանցել։ Ինչ դժվարություններ են ունենում խուլ և համրերը, եթե օրինակ կարիք է եղել շժտապ օգնություն կանչել, ապա պետք է նրանք զանգեին իրենց թարգմանչին, բացատրեին իրենց հասցեն և թարգմանիչը նոր զանգահարեր շտապ օգնություն, այդ ընթացքում ժամանակ էր կորում և բազմաթիվ խնդիրներ էին առաջանում, իսկ այժմ դա հնարավոր կլինի ընդհամնեը մեկ հավելվածի ներբեռնումով և համապատասխան ահազանգի ընտրությամբ։

Հավելվածը հասանելի է 911 SOS Armenia անվանումով Play Market-ում։

epress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել