Վալերիյ Օսիպյանը ցուցումներ տվեց Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին

07:41 - 12 մարտի, 2019

Մարտի 9-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։
Ոստիկանության պետը նշեց, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, մայրաքաղաքում համեմատաբար նվազել են խցանումները, կա նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում:

Վալերիյ Օսիպյանը խոսեց նաև մարզերում ճանապարհային ոստիկանության ծառայության որակի բարձրացման, նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Ոստիկանության պետը շեշտեց, որ կարգազանց վարորդների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային: 

Վալերիյ Օսիպյանը ցուցում տվեց մեթոդներ ու մեխանիզմներ մշակել Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազեցնելու ուղղությամբ: Կրկին անդրադառնալով կոռուպցիոն դրսևորումներին` ոստիկանության պետը շեշտեց. «Մենք ոչ ենք ասել կոռուպցիային և սրանք պարզապես խոսքեր չեն, այլ իրականություն։ Կոռուպցիոն դրսևորում ցուցաբերած ցանկացած ծառայող, իր վերադասի հետ, կպատժվի խստագույնս»:

ՀՀ ոստիկանություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել