armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Նիստին չէին ներկայացել Արմեն Գևորգյանի պաշտպանները։ Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին տեղեկացրել էր, որ զբաղված է մեկ այլ դատավարությունով, Լուսինե Սահակյանն էլ վատառողջ է:
Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ հայտնեց, որ հաջորդ դատական նիստը կլինի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
comment.count (0)