Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն
08:10 - 27 մարտի, 2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոքներ:

Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքները ամբողջությամբ կրկնում են իրար:

Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության, դրանցում ներկայացված տվյալների հավաստիության ստուգման, ինչպես նաև՝ հետագա գործընթացները իրավական դաշտ բերելու ակնկալիքով՝ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով ստացված դիմում-բողոքները և ունեցած մյուս փաստաթղթերը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել