Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը․ ՀԺ
06:46 - 26 մարտի, 2019

Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը․ ՀԺ

Հայկական Ժամանակ։ «Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Մեր տեղեկություններով, մինչ այս պահը Հայկ Հարությունյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:
Նա 2003-ից 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008 թվականի մայիսին ազատվել պաշտոնից: Մամուլում 2008-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայկ Հարությունյանը մինչեւ մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն նա չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել է ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց նա դա չի արել:
Այժմ, սակայն, պաշտպանական կողմը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը իրավապահների կողմից ուժ կիրառելու «անհրաժեշտության» մասին տեղեկացել է առավոտյան, երբ աշխատավայրում է եղել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել