armlur.am: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ:
-Պարո՛ն Բարսեղյան, Դուք ԱԱԾ-ում հարցաքննվել եք ԱԱԾ-ից ոչնչացված նյութերիմասով: Կասե՞ք`կոնկրետինչնյութերի մասին է խոսքը:
-Ես երկար տարիներ ծառայել եմ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչությունում, ամենաերիտասարդ տարիքում ղեկավարել եմ այդ վարչությունը եւ ամենածանր օրերին պատասխանատվություն եմ կրել այդ վարչության համար:
Առաջիկայում սպասվում է նաեւ իմ վերադարձը Ազգային անվտանգության ծառայություն: Այս տարի ես երեք անգամ ցուցմունք եմ տվել Հատուկ քննչական ծառայությունում, ամեն անգամ մոտավորապես 5 ժամ, եղել եմ Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարի` Մուշեղյանի մոտ եւ ցուցմունք եմ տվել Մարտի 1-ի առնչությամբ եւ բացահայտել եմ Մարտի 1-ի գործը:
-Կոնկրետ կասե՞ք`ինչ ցուցմունք եք տվել:
-Գործը արդեն ուղարկվել է դատարան, դատարանը հնարավոր է, որ ցուցմունքները հրապարակի: Այդ ցուցմունքներում ես մանրամասն բացահայտել եմ Մարտի 1-ի նախնական պատմությունը եւ Մարտի 1-ից հետո ընկած իրադարձությունները եւ ամբողջովին բացահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այլանդակությունը այն առչությամբ,որ նրանք կանխամտածված ժողովրդին տարան սպանդի, եւ այնտեղ շատ մանրամասն նշել եմ կարեւոր իրադարձություններ: Այսինքն` ցանկացա Ձեզ ասել,որ Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ ես ցուցմունք եմ տվել:
– Իսկ ոչնչացված նյութերի մասով կմանրամասնե՞ք:
-Մարտի 1-ի առնչությամբ, երբ 2008 թվականի փետրվարին տեղի ունեցան նախագահական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը` հանձինս ինձ եւ Սահմանադրական կարգի պահպանման գլխավոր վարչության, Գորիկ Հակոբյանին ոչ մի բացասական երեւույթ հանրահավաքների վերաբերյալ չի զեկուցել: Այդպիսի տեղեկատվություն մենք չենք ունեցել եւ չենք զեկուցել: Մենք գաղտնալսել ենք ամբողջ դաշտը` օֆիսներով, գրասենյակներով, հարցազրույցներով, տեղեկատվական ամբողջ ցանցը.ոչ մի այդպիսի տեղեկատվություն չի եղել:
Փետրվարի 28-ին Գորիկ Հակոբյանը եւ ես վիճել ենք: Երեք ժամ ես Գորիկ Հակոբյանին խնդրել եմ ուժ չկիրառել, ղեկավարությանը զեկուցել, որպեսզի ժողովրդի նկատմամբ ուժ չկիրառվի,բայց փետրվարի 28-ին վերջնական որոշման վերաբերյալ ինձ Գորիկ Հակոբյանն անձամբ հայտնեց:
-Կմանրամասնե՞ք` ինչ որոշման մասին է խոսքը:
-Մինչեւ Մարտի 1-ը իմ առաջարկով մենք քրեական գործ ենք հարուցել ԱԱԾ-ում, եւ ես առաջարկեցի ղեկավարներին կարճ ժամանակով ձերբակալել, ժողովրդին թողնել ինքնահոսի, կամաց-կամաց մարել, գործընթացն առանց ուժի թողնել, որպեսզի ժողովուրդը հանգիստ հեռանա: Նրանք չհամաձայնեցին: Երբ արդեն որոշվեց ուժ կիրառել մարտի 1-ին` առավոտյան 6-ին, դրանից առաջ Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց ինչ-որ հիմքեր ստեղծել, ես հրաժարվեցի, ասացի, որ այդպիսի հիմքեր չկան: Մենք երեք ժամ վիճեցինք, ու նա որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը` ուժ կիրառելու վերաբերյալ:
Քոչարյանի հետ Գորիկ Հակոբյանը հիմքեր ստեղծեց: Եվ այդ հիմքերը ստեղծվեցին ոչ թե մարտի 1-ին, այլ շատ ուշ: Ապրիլ-մայիսին ինչ-որ տեղեկանքներ ստեղծեցինք, հանձնարարեցի` իմ աշխատակիցները տեղեկանքներ ներկայացրեցին, որ, իբր, հանրահավաքներում ուժ է կիրառվել, եւ այդ փաստաթղթերը առանց գրանցելու դրեցինք մեր ընթացիկ գործերում:
Այնուհետեւ Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց այդ փաստաթղթերի հիման վրա գրություն նախապատրաստել հետին թվով, այն ուղարկել ոստիկանություն:
Մենք դրանք ուղարկեցինք Հայկ Հարությունյանին: Եվ ես Մարտի 1-ի վերաբերյալ երբ ցուցմունք եմ փոխանցել, ե՛ւ ԱԱԾ-ում, ե՛ւ քննչական ծառայությունում նշել եմ, որ գրանցման մատյաններում գրանցման համարը կեղծված է, այն փաստաթղթի, որով մենք գրություն ենք ուղարկել Հայկ Հարությունյանին, որ, իբր, նախապատրաստվում են հանրահավաքներում ուժ կիրառել:
Երկրի անվտանգության համար ես շատ կարեւոր քայլ արեցի: Երբ Մարտի 1-ի քրեական գործն արդեն հարուցված էր, ես hետին թվով տեղեկանքներում նշեցի հարուցված քրեական գործի համարը, որպեսզի ցույց տամ, որ դա արված է հետին թվով: Գորիկ Հակոբյանը դա հասկացավ, բայց չկարողացավ ընդդիմանալ ինձ:
Ամբողջական նյութը՝ armlur.am-ում
comment.count (0)