Այս պահին Վիեննայի «Բրիսթոլ» հյուրանոցում ընթանում է Հայասանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջին պաշտոնական հանդիպումը՝ ընդլայնված կազմով, որին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Հիշեցնենք՝ հանդիպման նախապատրաստության նպատակով մարտի 28-ին կայացել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը, ապա նաև՝ շփումներ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
comment.count (0)